Տիգրան Մելիքյանը առաջին անգամ միացել է հիմնադրամին 2023 թվականի փետրվարին՝ որպես կամավոր: 2023 թվականի սեպտեմբերից նա ՀՌԿԿ-Հայաստանում զբաղեցնում է ասոցացված հետազոտողի պաշտոնը: Տիգռանը մասնագիտացած է որակական հետազոտությունների, քաղաքականությունների վերլուծության և տվյալների մեկնաբանման մեջ՝ գենդերի և սեռականության, երեխաների և երիտասարդների ինքնության և պաշտպանության, կրթության և սոցիալական ներառման հատուկ շեշտադրմամբ: Հիմնադրամում Տիգրանը ներգրավված է ֆոնդահայթայթման ռազմավարությունների, ծրագրերի հայտադիմումների մշակման, հանրային ընկալումների հետազոտությունների և քաղաքականություններին վերաբերող ուսումնասիրությունների վերլուծական հաշվետվությունների աշխատանքներում: Նա ակտիվ դեր ունի խոշոր հետազոտական նախագծերի արդյունքների խմբագրման գործում, այդ թվում՝ ֆեմինիստական և գենդերային ուսումնասիրությունների, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածության թեմաներով ուսումնասիրություններում: Տիգրանն ունի սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան Ամստերդամի ազատ համալսարանից (հոլ.՝ Vrije Universiteit Amsterdam) և կրթության բնագավառի բակալավրի գերազանցության աստիճան Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանից: Նա նաև ակտիվ գործունեություն է ծավալել որպես սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների երիտասարդ ջատագով, ինչպես նաև եղել է տարբեր ուսանողական միությունների խորհրդի անդամ և կազմակերպիչ: Տիգրանը գերազանց տիրապետում է հոլանդերենին և անգլերենին, և ունի գերմաներենի և հայերենի միջին մակարդակի իմացություն:
-
2003
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների տարածաշրջանային գրասենյակի հիմնում
ՀՌԿԿ-ի հայաստանյան գրասենյակի բացում՝ որպես ՀՌԿԿ ցանցի մաս
Առաջին տարածաշրջանային մեթոդաբանական դասընթացի անցկացում
-
2004
Կամավորության ծրագրի մեկնարկ
-
2005
Կովկասյան բարոմետրի առաջին տարին
-
2006
«Միջազգային արժույթի հիմնադրամն ու Հարավային Կովկասը 21-րդ դարում» տարածաշրջանային գիտաժողով
-
2007
Առաջին դրամաշնորհային ծրագիրը (Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի ֆինանսավորումից զատ)՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունից
-
2008
Առաջին հետազոտությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար
-
2009
Առաջին հետազոտական ծրագիրը Եվրամիության համար
-
2010
Առաջին հետազոտական ծրագիրը Ազգային ժողովրդավարության ինստիտուտի համար
-
2011
Արժեքների համաշխարհային հետազոտությունը Հայաստանում
-
2012
Առաջին հետազոտությունը Համաշխարհային բանկի համար
-
2013
ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի ստեղծում՝ որպես անկախ կազմակերպություն
-
2014
Համագործակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման շուրջ
-
2015
ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի մեկնարկ
-
2016
«ՀՀ-ում սիրիահայերի տնտեսական ինտեգրումը» կարիքների գնահատում և տվյալադարանի ստեղծում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության համար
-
2017
Ծրագրի առաջին ամբողջական գնահատում Ավստրիական զարգացման գործակալության համար
-
2018
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի՝ Հայաստան վերադարձից հետո առաջին համատեղ ծրագիրը
-
2019
Առաջին Think Tank ֆորումը
-
2020
Քովիդ-19 համավարակի մասին առաջին հանրայնորեն հասանելի կամավոր հիմունքներով հետազոտությունը Հայաստանում
-
2021
ՀՌԿԿ-Հայաստանը՝ ԵՄ աջակցությամբ 3-ամյա ծրագրի համընկերության ղեկավար
-
2022
ՀՌԿԿ ներքին կառավարման նոր համակարգի հիմնադրում
Կազմակերպական նոր կառուցվածք և ղեկավար կազմ
Անցում ծրագրային կառավարումից դեպի գործընթացային կառավարման
Դաշտային աշխատանքների բարեփոխման համապարփակ ծրագրի մեկնարկ
Նոր գրասենյակ
-
2023
Ինստիտուցիոնալ զարգացման դրամաշնորհ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի կողմից և նոր բիզնես մոդելների փորձարկում
-
2024
Խառը մեթոդներով հետազոտական թիմի ստեղծում, դաշտային աշխատանքների նորարար լուծումների համալիր գործարկում և ներքին գործընթացների ենթակառուցվածքի հիմնում