Սեդա Անանյան

Հետազոտական ծրագրերի ղեկավար
seda.ananyan@crrc.am

Սեդա Անանյանը ՀՌԿԿ-Հայաստանի հետ սկսել է համագործակցել որպես անկախ հետազոտող 2015 թվականից։ 2022 թվականից նա միացել է կազմակերպության թիմին՝ որպես Որակական հետազոտությունների ծրագրի ղեկավար, իսկ 2024 թվականից զբաղեցնում է Հետազոտական ծրագրերի ղեկավարի պաշտոնը։ Սեդան ավարտել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության բաժնի մագիստրատուրան, իսկ ներկայումս շարունակում է իր թեկնածուական աշխատանքը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են սերունդների միջև հարաբերությունները, անցումային փուլերը հետխորհրդային հասարակություններում, ընտանիքի դինամիկան և գենդերային հիմնախնդիրները։ 2009 թվականից Սեդան ներգրավված է տարբեր հետազոտական և վերլուծական աշխատանքներում՝ մասնակցելով սոցիալական զարգացման, գենդերային հարաբերությունների, մշակութային հակասությունների, կրթական համակարգերի և քաղաքացիական հասարակության վերաբերյալ ուսումնասիրություններին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.